Չինաստանից տարհանված քաղաքացիների մոտ կորոնավարակի ախտանիշներ չեն նկատվում. Թուրքիայի առողջապահության նախարար

Թուրքիայի առողջապահության նախարարի խոսքով, Չինաստանից տարհանված քաղաքացիների մոտ, այդ թվում նաև Վրաստանի երեք քաղաքացու, կորոնավարակի ախտանիշներ չեն նկատվում: Լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի կդառնան վաղը:

Ինչպես հայտարարել է Ֆահրեթթին Կոչան, Չինաստանից տարհանվածների թվում են՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Ալբանիայի քաղաքացիներ: Նրանք կարանտինում կմնան առավելագույնը 14 օր: Սակայն, հնարավոր է, որ այս ժամկետը կրճատվի:

Թուրքիայի առողջապահության նախարարի խոսքով, Թուրքիայի տարածքում դեռևս կորոնավարակի դեպքեր չեն գրանցվել: