96 տարեկանում մահացել է գերմանացի գրող Մարտին Վալցերը
96 տարեկանում մահացել է գերմանացի գրող Մարտին Վալցերը

96 տարեկան հասակում մահացել է գերմանացի հայտնի գրող Մարտին Վալցերը։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։

«Մեծ մարդ և համաշխարհային կարգի գրող, որին Գերմանիան կորցրել է», – այսպես է արձագանքել երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գրողի մահվանը։

«Մարտին Վալցերը տասնամյակներ շարունակ ձևավորել է գերմանական գրականությունը։ Նրա գրքերը կարդացել են սերունդներ։ Ցավակցում եմ նրա ընտանիքին»,- գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Գրող և դրամատուրգ Մարտին Վալցերը ծնվել է Վասերբուրգում 1927 թվականին։ Նա համարվում է հետպատերազմյան գերմանական գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկը և «ժամանակակից դասական»։