Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Վրաստանի երեք քաղաքացիները ազատ են արձակվել
Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Վրաստանի երեք քաղաքացիները ազատ են արձակվել: Զուրաբ Տուխիաշվիլին, Ռամազ Զադիշվիլին և Դավիթ Միշելաշվիլին արդեն լքել են բռնազավթված Ցխինվալին և բռնազավթիչները նրանց, վրաց իրավապահներին փոխանցել են «Էրգնեթի» անցակետում:
Նրանց ազատման դիմաց նրանց ընտանիքները այսպես կոչված տուգանքի տեսքով վճարվել են 2000 ռուսական ռուբլի: Անօրեն կալանավորված Վրաստանի երեք քաղաքացիների ազատ արձակումը հաստատել են նաև պետական անվտանգության ծառայությունում: Թուխիաշվիլին, Զադիշվիլին և Միշելաշվիլին ՆԳՆ-ի Շիդա Քարթլիի դեպարտամենտում հարցաքննվելուց հետո կվերադառնան իրենց տներ:
Ռուս բռնազավթիչները երկու հովվի Կասպիի մունիցիպալիտետի Կոդիսծղարո գյուղի տարածքից առևանգել են երեք օր առաջ, իսկ մեկ տեղացու ձերբակալել են Գրեմիսխևի գյուղում: