9-րդ գումարման խորհրդարանը մինչև հոկտեմբերի 31-ի ընտրություններն անցկացրել է վերջին լիագումար նիստը
9-րդ գումարման խորհրդարանը մինչև հոկտեմբերի 31-ի ընտրություններն անցկացրել է վերջին լիագումար նիստը

9-րդ գումարման խորհրդարանը մինչև հոկտեմբերի 31-ի ընտրություններն անցկացրել է վերջին լիագումար նիստը:

Նիստի ավարտին խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն պատգամավորներին, քաղաքացիներին, մամուլի ներկայացուցիչներին և ապարատի աշխատակիցներին հայտնել է շնորհակալություն:

«Վրաստանի խորհրդարանի կանոնակարգը սահմանում է, որ որպես կանոն ընտրություններին մեկ ամիս առաջ խորհրդարանում լիագումար նիստեր չեն անցկացվում, սակայն Վրաստանի խորհրդարանը շարունակում է գործունեությունը և պատգամավորների մանդատը պահպանվում է մինչև նոր գումարման խորհրդարանի նիստի անցկացումը:

Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել բոլորին, մեր համաքաղաքացիներին, մամուլի ներկայացուցիչներին, և ապարատի այն ներկայացուցիչներին, ովքեր ջանասիրաբար աշխատում էին, որպեսզի հասցնեինք ընդունել կարևոր օրինագծեր: Ցանկանում եմ բոլորիդ մաղթել հաջողություն»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Ըստ կանոնակարգի, խորհրդարանի, նախագահի կամ մունիցիպալիտետի մարմինների ընտրություններն այս տարի մինչև ընտրությունները, մեկ ամսվա ընթացքում, որպես կանոն, խորհրդարանի լիագումար նիստեր չեն անցկացվում: