87 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լարի Քինգը վարակված է «կովիդ 19»-ով և բուժվում է հիվանդանոցում:
Լարի Քինգի կարիերան հաշվում է 60 տարի: 1985-2010 թվականներին Լարի Քինգը «Սի Էն Էնով» վարում էր թոք-շոու:
Վերջին տարիներին նա աշխատել է Ռուսաստանի պետության կողմից ֆինանսավորվող «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերությունում: