Վրաստանի առաջին ալիքը փակում է հաջող եթերաշրջանը: Ինչպես հայտարարել է առաջին ալիքի գլխավոր տնօրեն, Վասիլ Մաղլափերիձեն, նոր եթերաշրջանից հեռուստադիտողին սպասվում են նորանոր ծրագրեր:
«Վրաստանի առաջին ալիքը վերադառձնում է իր դիրքերը և հաջորդ եթերաշրջանը, որը սկսվելու է աշնանը, լինելու է հաստատման տարի: Վերջին երկու տարում համարյա թե եռապատկել ենք հաղորդումների քանակը: Շատ կարևոր է, որ նկարահանում ենք փաստագրական ֆիլմեր, դրանով ստացել ենք շատ մեծ փորձ և շարունակում ենք նկարահանումները: Տարիներ անց հանրային հեռարձակողի եթերով ցուցադրվում են մեգաշոուներ:
Վրաստանի առաջին ալիքը պատկանում է յուրաքանչյուր քաղաքացու: Սա նույնպիսի մասնավոր ալիք է, ինչպիսիք այլ հեռուստաընկերությունները: Սա մեր բոլորինն է»,-հայտարարել է Վասիլ Մաղլափերիձեն: