Հպարտ ենք, որ Վրաստանի պատմությունում առաջին անգամ ընտրել ենք կին նախագահի. Մամուկա Բախտաձե
Հպարտ ենք, որ Վրաստանի պատմությունում առաջին անգամ ընտրել ենք կին նախագահի, սա մեծ հաջողություն է ժամանակակից Վրաստանի պատմությունում,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ելույթ ունենալու ժամանակ:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, նոր նախագահի ընտրությամբ ուժի մեջ է մտել սահմանադրության նոր խմբագրությունը:
«Այժմ Վրաստանը խորհրդարանական ժողովրդավարություն է, որտեղ ես, երկրի վարչապետը, հաշվետու եմ խորհրդարանի և նրա անդամների, ժողովրդի ընտրյալների առջև: Արդյունքում վերջին բարեփոխումների հիման վրա, Վրաստանի խորհրդարանը դառել է ավելի հզոր, քան եղել է մինչ այդ: Հզոր խորհրդարանը իր հերթին նշանակում է հզոր խորհրդարանական վերահսկողություն»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն: