71 տարեկան հասակում մահացել է «Jusk» կահույքի խանութների ցանցի հիմնադիր Լարս Լարսենը

Դանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, միլիարդեր Լարս Լարսենը մահացել է 71 տարեկան հասակում:

Լարսենը կյանքի վերջին րոպեներն անցկացրել է իր տանը, Դանիայի հարավային մասում, Սիլկեբորգում:

Լարս Լարսենը «Jusk» կահույքի խանութների ցանցի հիմնադիրն է: «Jusk»-ը 50 երկրում ունի ավելի քան 2600 խանութ:

Ընթացիկ տարվա հունիսին Լարս Լարսենը լյարդի ուռուցքի ախտորոշման պատճառով հրաժարական էր տվել «Jusk»-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Ընկերության ղեկավար է նշանակվել նրա որդին:

2019 թվականին «Forbs» ամսագիրը Լարսենի ունեցվածքը գնահատել էր 4,4 միլիարդ դոլլար: Դանիայի հարուսტ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում էր 7-րդ տեղը: