Սալոմե Զուրաբիշվիլին բարձրացրել է Վրաստանի և Հայաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության պայմանագրի նորացման հարցը
Սալոմե Զուրաբիշվիլին բարձրացրել է Վրաստանի և Հայաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության պայմանագրի նորացման հարցը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է ՀՀ վարչապետ, Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել Վրաստան-Հայաստան քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացման կարևոր հայեցակարգը:

Վրաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ զրուցել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի և Վրաստան-Եվրամիություն ապագա համագործակցության մասին:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, նա որպես վարչապետ առաջին այցը կատարել է Վրաստան, ինչը այն բանի վկայությունն է, որ Վրաստանը կարևոր երկիր է Հայաստանի համար:

Ինչպես հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանը և հայաստանը ունեն շատ ընդհանուր բաներ: Նրա խոսքերով պետք է օգտվել ներուժից, որը գոյություն ունի, մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպմանը նշվել է, որ երկրների միջև երկկողմ համագործակցության զարգացումը ունի մեծ ներուժ և Վրաստանի տնտեսական հնարավորությունների օգտագործումը հնարավոր է Վրաստանի կողմից Չինաստանի և Եվրամիության հետ ձևակերպված ազատ առևտրի մասին համաձայնագրերի միջոցով: Կարևոր է նաև, որ Հայաստանը Վրաստանի գործընկերն է նաև զբոսաշրջության առումով: Բարձր է երկրների միջև զբոսաշրջային այցերի ցուցանիշը:

Հայաստանը Վրաստան եկող այցելուների քանակով երրորդ տեղում է, ինչպես նաև մեծ է Վրաստանից Հայաստան մեկնող քաղաքացիների վիճակագրությունը:

Խոսքը վերաբերել է նաև Վրաստանում ազգությամբ հայերի իրավիճակին, նրանց ինտեգրմանը Վրաստանի տնտեսությանը, երիտասարդների ներգրավածծության ակտիվացմանը և ազգությամբ հայերի պետական լեզվի ուսուցման անհրաժեշտությանը:

Կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համագործակցության հարցերը: