Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տեղեկությամբ, Վարկեթիլի մետրոկայանում առաստաղի մի մասի փլուզման հետևանքով տուժել է 7 մարդ:
Սկզբում տարածվել էր տեղեկություն, որ դեպքի վայրում տուժել է երեք մարդ:
Վարկեթիլիի մետրոյում առաստաղի մի մասը փլուզվել է րոպեներ առաջ: Ինչպես հայտնել են Առաջին ալիքին, դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբեր:
Վարկեթիլիի մետրոկայանի իրավիճակին այսօր կծանոթանա Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: