Լեբրոնը կրկին պարտվում է. Լեյկերսը այս անգամ պարտվել է հյուսթոնին
Այսօր առավոտյան բասկետբոլի ազգային ասոցիացիայի շրջանակներում տեղի է ունեցել 10 հանդիպում:
Առանձնապես հետաքրքիր էր «Պորթլենդի» և «Սան Անտոնիոյի» դիմակայությունը: Ինչպես և սպասվում էր հանդիպումը անցել է լարված պայքարում: Արդյունքում որոշիչ էր երկրորդ քառորդը, որտեղ տանտերերը հաղթել են 37:28 հաշվով: Արդյունքում Շտոտսի թիմը հաղթել է 121:108 հաշվով: Պորթլենդի կազմում լավագույնը 29 միավորով Դամիան Լիլարդն էր:
https://youtu.be/WQTQ7uOg9TA
Անընդմեջ երկրորդ հանդիպմանը պարտություն է կրում «Լոս Անջելես Լեյկերսը»: Լեբրոն Ջեյմսի նոր թիմը այս անգամ 115:124 հաշվով պարտվել է Հյուսթոնի մոտ:
https://youtu.be/2jKpMS2e6UE
Այլ հանդիպումների հաշիվները
Ինդիանա – Բրուքլին 132:112
Վաշինգթոն – Տորոնտո 113:117
Նյու Յորք – Բոստոն 101:103
Ֆիլադելֆիա – Օռլանդո 116:115
Մայամի – Շարլոթ 112:113
Դալաս – Մինեսոտա 140:136
Դենվեր – Ֆինիքս 119:91