Էստոնիայի նախագահը ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականին. Չեմ համաձայնվում, որ Եվրոպան արթնացել է
Էստոնիայի նախագահ Կերստի Կալիուլայդի խոսքերով, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը Եվրոպայում ունի բազմաթիվ աջակիցներ: Այս մասին Էստոնիայի նախագահը հայտարարել է Թբիլիսիում ընթացող միջազգային կոնֆերանսի ժամանակ:
Կերստի Կալիուլայդը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական ՈՒես Միտչելի ելույթին:
Ինչպես նշել է Էստոնիայի նախագահը, Եվրոպան դեռ չի արթնացել:
«Դուք ասացիք, որ արևմուտքը արթնացել է, ես չեմ համաձայնվում: Եվրոպայի հեռանկարներից կարող եմ ասել, որ ուղղակի փոխվել է քնելու ձևը: Այս պահին ուղղակի անհասկանալի բաներ են տեղի ունենում, որը Եվրոպան տանում է դեպի Ռուսաստանի գիրկը: Մենք դրա մասին շատ ենք խոսում: Ցանկանում ենք ապրել Ռուսաստանի հետ, ունենալ գործուն հարաբերություններ: Բացի այդ, կան բազմաթիվ լիբերալ պոպուլիստներ, որոնց համար ժողովրդավարական արժեքներ գոյություն չունեն, իսկ դա ձեռնտու է միայն Ռուսաստանին»,-ասել է Էստոնիայի նախագահը:
Նրա խոսքերով, Վրաստանի դեպքում, Եվրոպային հարկավոր եղավ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնել երեք ամիս անց:
Կերստի Կալիուլայդին Վրաստանում է գտնվում աշխատանքային այցով: Նա արդեն հանդիպել է իր գործընկերոջ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan