Հիմնական պատճառը, թե ինչու պետք է Եվրամիությունը անդամակցություն առաջարկի Վրաստանին այն է, որ Վրաստանի տարածքները բռնազավթված են. Էստոնիայի նախագահ
Հիմնական պատճառը, թե ինչու պետք է Եվրամիությունը անդամակցություն առաջարկի Վրաստանին այն է, որ Վրաստանի տարածքները բռնազավթված են. Էստոնիայի նախագահ
ესტონეთის პრეზიდენტი – მთავრი მიზეზი, თუ რატომ უნდა შესთავაზოს ევროკავშირმა საქართველოს გაწევრიანება, არის ის, რომ საქართველოს ტერიტორია ოკუპირებულია

Սլովենիայում,  Բլեդ քաղաքում տեղի ունեցած ռազմավարական համաժողովին քննարկվել է Եվրամիության ընդլայնման հարցը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, համաժողովին նշվել է, որ Եվրամիության ընդլայնումը մնում է արդիական հարց, և որ Արևմտյան Բալկանների օրինակը պետք է պատկերվի տարածաշրջանի այլ երկրների վրա:

Էստոնիայի նախագահ,  Կերստի Կալիուլայդայի խոսքով, Արևմտյան Բալկանների երկրներից բացի կան նաև այլ երկրներ, որոնք շարժվում են դեպի Եվրոպա և պահանջում են, որ մի օր նրանց նույնպես հնարավորություն տրվի:

«Հիշեք Վրաստանը: Հիմնական պատճառը, թե ինչու մենք չպետք է մեր դռները փակենք նրանց առջև դա բռնազավթումն է: Վրաստանի տարածքը բռնազավթված է, և դա նույնիսկ սառեցված հակամարտություն չէ: Հարավային Օսիայում այս պահին իրականացվում է բռնազավթում», – հայտարարել է Էստոնիայի նախագահը:

Նրա խոսքով, եթե Վրաստանին կհաջողվի դառնալ այնպիսի բարեփոխիչ երկիր, ինչպիսիք են Արևմտյան Բալկանյան երկրները, Եվրամիությունը պետք է անդամակցության հեռանկարը առաջարկի նաև Վրաստանին: Այս հեռանկարից հրաժարվելը կլինի եվրոպայի մասի վրա Ռուսաստանի ազդեցության ճանաչումը:

«Եթե մենք մերժում ենք Վրաստանին միայն այն պատճառով, որ վախենում ենք Ռուսաստանից, դա ազդանշան է, որ Ռուսաստանը թելադրում է, թե ով կարող է ընտրել արևմտյան ուղին և ով ոչ»,- նշել է Կալիուլայդան:

Եվրամիության ընդլայնման գաղափարին աջակցել է նաև Սլովենիայի նախագահ, Բորուտ Պահորը: Նրա խոսքով, այս հարցը պետք է մշտապես մնա Եվրամիության օրակարգում:

«Եվրոպան այլընտրանք չունի, համենայն դեպս լավ այլընտրանք, երբ գործը վերաբերում է խաղաղությանը և կայունությանը», – հայտարարել է Բորուտ Պահորը: