5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Դաղստանում՝ Վրաստանի սահմանից 131 կիլոմետր հեռավորության վրա

10:28, 27.08.2025

Վրաստանի սահմանից 131 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դաղստանում երկրաշարժ է տեղի ունեցել։

Վրաստանի Երկրագիտությունների և սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.5 մագնիտուդ։

Նրանց տվյալներով՝ ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 00:33-ին։

Նշենք, որ ցնցումները զգացվել են նաև Վրաստանում։

Նմանատիպ