36 տարի է անցել 9 ապրիլի ողբերգությունից

10:08, 09.04.2025

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 36 տարի։ 1989 թվականի ապրիլի 9-ի լուսաբացին ԽՍՀՄ զինված ուժերի ստորաբաժանումները ցրեցին խաղաղ ցույցը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ինչը հանգեցրեց մարդկային զոհերի։

Ցրելու արդյունքում զոհվել է 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են անհայտ տեսակի գազով։

Որոշ ժամանակ անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական անկախության վերականգնումը։

Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ մտել է որպես միաժամանակ ողբերգության և անկախության վերականգնման օր։

36 տարի առաջ զոհված հերոսներն են․
Ազա Ադամիա – 22 տարեկան
Նաթիա Բաշալեիշվիլի – 16 տարեկան
Եկա Բեժանիշվիլի – 15 տարեկան
Նատո Գիորգաձե – 23 տարեկան
Թամունա Դոլիձե – 28 տարեկան
Թինա Էնուքիձե – 70 տարեկան
Նինո Թոյիձե – 22 տարեկան
Զաիրա Կիկվիձե – 61 տարեկան
Մանանա Լոլաձե – 34 տարեկան
Թամար Մամուլաշվիլի – 50 տարեկան
Վեներա Մետրևելի – 45 տարեկան
Մամուկա Նոզաձե – 21 տարեկան
Նանա Սամարգուլիանի – 41 տարեկան
Շալվա Քվասրոլիաշվիլի – 35 տարեկան
Մարինա Ճղոնիա-Սամարգուլիանի – 31 տարեկան
Էլիսո Ճիպաշվիլի – 25 տարեկան
Թամար Ճովելիձե – 16 տարեկան
Նոդար Ջանգիրաշվիլի – 40 տարեկան
Մզիա Ջինճարաձե – 43 տարեկան
Մանանա Մելքաձե – 26 տարեկան
Գիա Քարսելաձե – 25 տարեկան

 

Նմանատիպ