2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն ֆրանսիայի Ալպերում, 2034 թվականին՝ Սոլթ Լեյք Սիթիում #1TVSPORT
2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ Փարիզում կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի 142-րդ նիստը, որտեղ հայտնի են դարձել 2030 և 2034 թվականների ձմեռային օլիմպիական խաղերի հյուրընկալողները։
2030 թվականին Օլիմպիական խաղերը կհյուրընկալվեն ֆրանսիական Ալպերում։ Վերջին ձմեռային օլիմպիական խաղերը Ֆրանսիայում անցկացվել են 1992 թվականին Ալբերվիլում։ Խաղերը հյուրընկալող օբյեկտները ձգվելու են Ժնևի լճից և Հյուսիսային Ալպերից մինչև Միջերկրական ծով: Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2030 թվականի փետրվարի 1-ից փետրվարի 17-ը, իսկ Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 1-ից 10-ը։
Ինչ վերաբերում է 2034 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին, ապա այն կհյուրընկալի ԱՄՆ Յուտա նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթին։ Այս քաղաքը հյուրընկալել է ձմեռային օլիմպիական խաղերը 2002 թվականին։ 2034 թվականին Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 10-ից 26-ը, Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 10-19-ը։
2022 թվականին ձմեռային Օլիմպիական խաղերի հյուրընկալողը Պեկինն էր, իսկ 2026 թվականին խաղերը կանցկացվեն Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում։