2024 թվականին Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ դիմումի ներկայացումը այն իրականությունն է, որի առջև կանգնած ենք և բնակչության մեծ մասը սպասում է այդ արդյունքին. Կախա Կուճավա
2024 թվականին Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ դիմումի ներկայացումը այն իրականությունն է, որի առջև կանգնած ենք և բնակչության մեծ մասը սպասում է այդ արդյունքին. Կախա Կուճավա

2024 թվականին Եվրամիությանը անդամակցելու նպատակով դիմումը այն իրականությունն է, որի առջև մենք կանգնած ենք, և գիտենք, որ բնակչության մեծ մասը սպասում է այդ արդյունքին, – այս մասին Եվրախորհրդարանի փոխնախագահի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Կախա Կուճավան:

Կախա Կուճավայի խոսքով, Վրաստանի եվրաինտեգրման հավակնոտ ծրագիրին անհրաժեշտ է համատեղ աշխատանք և այդ նպատակը չի կարող իրականացվել միայն իշխող կուսակցության կողմից:

«Բոլորը պետք է հասկանան այն փաստը, որ սա երկրի կողմից արված հայտարարություն է, այս հարցով աշխատել է Վրաստանի խորհրդարանը, որն ունի 150 անդամ: Անհրաժեշտ է կանգնել միմյանց կողքին: Հիմնական նպատակը, որի շուրջ բոլորս կարող ենք միավորվել, Եվրամիությանը անդամակցությունն է: Սա մեր կողմից կարևոր ուղերձ է, որ մենք կարող ենք միասին աշխատել այս հարցերի շուրջ», – հայտարարել է խորհրդարանի նախագահը: