2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Վրաստանում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 99 մարդ
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 99 մարդ։ Հաշվետու ժամանակահատվածում երկրում տեղի է ունեցել ընդհանուր առմամբ 1121 ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանցից 42-ի պատճառ է դարձել հարբեցողությունը, տուժել է 1583 մարդ։
Միևնույն ժամանակ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2022 թվականի առաջին եռամսյակում երկրում գրանցվել է 3066 հրդեհ, որոնց հետևանքով զոհվել է 16, վիրավորվել՝ 59-ը մարդ։ Հրդեհների հետեւանքով ամբողջ երկրում ավերվել է 114 շենք։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում թրաֆիքինգի հոդվածով երեք հանցագործություն է կատարվել։