2021 թվականի բյուջեի նախագծով, մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը ավելանալու է 20 լարիով, իսկ 75 անց անձանց կենսաթոշակը 25 լարիով
Խորհրդարան ներկայացված բյուջեի օրենքի նախագով, 2021 թվականի հունվարի 1-ից նախատեսված է, որ մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով և կկազմի 240 լարի, իսկ 70 անց անձանց կենսաթոշակը կավելանա 25 լարիով և կլինի 275 լարի:
«Պետական կենսաթոշակների մասին» Վրաստանի օրենքում ընթացիկ տարում մտցված փոփոխությունների համաձայն, սահմանվել է, որ 2021 թվականից կենսաթոշակային տարիքի բնակչության համար պետական կենսաթոշակը ամեն տարի ավելանալու է, օրենքով հաստատված բանաձևի համաձայն, կոնկրետ, մինչև 70 տարեկան անձանց ընթացիկ տարվա պետական կենսաթոշակը (220 լարի) պետք է ավելանա վերջին 12 ամսվա արժեզրկման միջին ցուցանիշով, սակայն ոչ պակաս քան 20 լարին: Վրաստանի ազգային վիճակագրության վարչության հրապարակած տվյալների համաձայն, այս կարգով հաշվարկված կենսաթոշակի ավելացումը կազմում 15 լարի է, ինչը պակաս է օրենքով նախատեսված նվազագույն աճից, ուստի 2021 թվականին կենսաթոշակը կավելանա 20 լարիով:
70 տարեկանից բարձր կենսաթոշակառուների պետական կենսաթոշակը (250 լարի) պետք է ավելացվի վերջին 12 ամիսների գնաճի միջին ցուցանիշի և վերջին 6 եռամսյակների իրական տնտեսական աճի 80%-ով, սակայն ոչ պակաս, քան 25 լարի:
Վրաստանի ազգային վիճակագրության վարչության հրապարակած տվյալների համաձայն, այս կարգով հաշվարկված կենսաթոշակի ավելացումը կազմում 20 լարի է, ինչը պակաս է օրենքով նախատեսված նվազագույն աճից, ուստի 2021 թվականին կենսաթոշակը կավելանա 25 լարիով: