2021 թվականի աշխատանքի վարձատրության բյուջեն ավելացել է 60 մլն լարիով և ծառայելու է ոստիկանության և զորքի աշխատավարձերի փոխհատուցմանը
2021 թվականի բյուջեի նախագծով, աշխատանքի վարձատրության բյուջեն ավելացել է 60 մլն լարիով և կազմում է 1 614 671.1 հազար լարի, որը հիմնականում ծառայելու է ոստիկանության և զորքի աշխատավարձերի փոխհատուցմանը: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, ինչպես հայտնի է, ոստիկանության և զորքի աշխատավարձն ավելացել է ընթացիկ տարվա կեսին և 2021 թվականին հաշվի առնված գումարը ծառայելու է նրանց աշխատավարձերի փոխհատուցմանը հետագա տարվա ընթացքում:
Ֆինանսների նախարարությունում հայտարարում են, որ 2021 թվականի բյուջեի նախագծով այլ գերատեսչություններով հանրային ծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում:
2021 թվականի աշխատանքի վարձատրության բյուջեն ավելացել է 60 մլն լարիով և ծառայելու է ոստիկանության և զորքի աշխատավարձերի փոխհատուցմանը