2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անց են կացվելու 3%-ոց պատնեշով, ընտրական դաշինքներով և խառը համակարգով. Արչիլ Թալակվաձե
2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անց են կացվելու 3%-ոց պատնեշով, ընտրական դաշինքներով և խառը համակարգով,- այս հայտարարությունը արել է խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:
Ըստ նրա, պատգամավորների ձայները բավարար չեն եղել ընտրությունները համամասնական ձևաչափով անցկացնելու համար:
«2020 թվականի ընտրությունների համամասնական կարգով անցկացնելու վերաբերյալ այսօր խորհրդարանում տեղի է ունեցել քվեարկություն և չնայած դրան, որ մեծամասնության շատ պատգամավորներ աջակցել ենք այդ փոփոխություններին, ինչպես նաև դրան աջակցել են ընդիմադիրները, ձայները բավարար չեն եղել: Համապատասխանաբար, այդ որոշումը չի ընդունվել խորհրդարանի կողմից, ինչը նշանակում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անց են կացվելու 3%-ոց պատնեշով, ընտրական դաշինքներով և խառը համակարգով: Քվեարկության արդյունքը ձեռնհաս է հասարակության համար»,- հայտարարել է Թալակվաձեն:
Խորհրդարանի նախագահի խոսքով, չնայած նրան, որ իշխող կուսակցության նախագահը անց է կացրել երկու նիստ և կոչ է արել պատգամավորներին աջակցել համամասնական համակարգի որոշմանը, այնուամենայնիվ ձայները բավարար չեն եղել որոշումն ընդունելու համար:
Համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում առաջին ընթերցման ժամանակ քվեարկությանը չեն ստացել բավարար ձայներ: Այդ հարցով անց է կացվել ազատ քվեարկություն: Սահմանադրական փոփոխություններ ստանալու համար անհրաժեշտ էր 113 պատգամավորի աջակցություն: Իշխող կուսակցության կողմից պատրաստված սահմանադրական նախագծին աջակցել է 101 պատգամավոր, երեքը դեմ են արտահայտվել: