2020 թվականի դրամաշորթության ընկալման ինդեքսով Վրաստանը տարածաշրջանում կրկին առաջինն է
2020 թվականի դրամաշորթության ընկալման ինդեքսով, Վրաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ առաջին տեղում: Այս մասին ասվում է «Միջազգային թափանցիկություն» կազմակերպության 2020 թվականի հետազոտության մեջ, որը հրապարակվել է այսօր: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Ըստ նրանց, «Միջազգային թափանցիկության» կոռուպցիայի ընկալման ինդեքսի (CPI) համաձայն, Վրաստանը դեռ շարունակում է պահպանել առաջատարի դիրքը և այս տարի կրկին զբաղեցնում է առաջին տեղը, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Համաշխարհային մասշտաբով Վրաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 45-րդ տեղը և վերջին հինգ տարիներին պահպանել է իր դիրքերը լավագույն երկրների 25 տոկոսում:
Արդարադատության նախարարության հաղորդմամբ, 2020 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն, Վրաստանը առաջ է անցել Եվրամիության իննը երկրներից:
«Վրաստանի հաջողությունները կոռուպցիայի դեմ պայքարում վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունք են: Դրանք ներառում են. Հանրային ծառայության բարեփոխում, պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրերի մոնիտորինգի համակարգի ներդրում, ազդարարողների իրավունքների պաշտպանություն, պետական գնումների թափանցիկության բարձրացում, դատախազության բարեփոխումներ, դատական բարեփոխումներ, ներդրումային և գործարար միջավայրի բարելավում և այլն:
«Միջազգային թափանցիկության» կոռուպցիայի ընկալման ինդեքսը, պետություններում կոռուպցիայի մակարդակը սահմանող ամենահեղինակավոր միջազգային հետազոտություններից մեկն է: Կոռուպցիայի ընկալման ինդեքսը գնահատում է հանրային ծառայությունում կոռուպցիայի ընկալման մակարդակը` հիմնված ամբողջ աշխարհի փորձագետների և գործարար անձանց կարծիքի վրա», – ասված է Վրաստանի արդարադատության նախարարության հայտարարության մեջ: