2019 թվականին, Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 5 209 505 ուղևորի
2019 թվականին, Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 5 209 505 ուղևորի: 2018 թվականի համեմատ, ուղևորահոսքն ավելացել է 3.5 տոկոսով (176 182 ուղևորով ավել), իսկ 2017 թվականի համեմատ՝ 27.63 տոկոսով:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 3 692 175 ուղևորի, որը 3.06 տոկոսով պակաս է (116 444 ուղևորով պակաս) 2018 թվականի 12 ամիսների տվյալներից, որը պայմանավորված է նախորդ տարվա հուլիսի 8-ից, Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթների դադարեցմամբ:
Քութաիսիի միջազգային օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 41.51 տոկոսով: Փոխադրվել է 873 616 ուղևոր:
Բաթումիի միջազգային օդանավակայանն սպասարկել է 624 151 ուղևորի, որը 4.22 տոկոսով ավել է 2018 թվականի ցուցանիշից:
Ինչ վերաբերում է տեղի օդանավակայաններին, Մեստիան նախորդ տարի սպասարկել է 8 625 ուղևորի, 2018 թվականի համեմատ 25.77 տոկոսով ավել: Ամբրոլաուրիի օդանավակայանից օգտվել է 1 9666 ուղևոր, որը 24 տոկոսով ավել է 2018 թվականի 12 ամիսների ցուցանիշից:
2019 թվականի ընթացքում, Վրաստանի օդանավակայաններից իրականացվել է 24 447 չվերթ: