Հոկտեմբերի մեկին կառավարությունը խորհրդարանին ներկայացնելու է 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Առաջին ալիքի տեղեկությամբ, ֆինանսների նախարարությունը բյուջեի նախագիծն արդեն ուղարկել է կառավարությանը, որը ավելանալու է մոտավորապես 300 միլիոն լարիով:
Բյուջեի նախագիծը սկզբում ներկայացվելու է հոկտեմբերի մեկի բյուրոյի նիստին, իսկ քիչ անց, քննարումներն սկսվելու են խորհրդարանական կոմիտեներում ըստ բնագավառների:
Կանոնակարգի համաձայն, բյուջեի նախագծի վերամշակումը տեղի կունենա մի քանի անգամ, իսկ վերջում, խորհրդարանը փաստաթուղթը կհաստատի մինչև դեկտեմբերի ավարտը: