2019 թվականի երկրորդ եռամսյակում ներդրումների մեծ մասը իրականացվել է էներգետիկայի ոլորտում. Սաքստատ
Վրաստանի վիճակագրության դեպարտամենտի տվյալներով, 2019 թվականի երկրորդ եռամսյակում ներդրումների մեծ մասը, ընդհանուր ծավալի 34 տոկոսը, իրականացվել է էներգետիկայի ոլորտում: Նախնական տվյալներով, էներգետիկայում ներդրվել է 63,7 միլիոն դոլար: Դա 31 տոկոսով ավել է 2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշից, սակայն 37,5 տոկոսով պակաս է 2018 թվականի երկրորդ եռամսյակի ներդրումների ցուցանիշից:
2019 թվականի երկրորդ եռամսյակում 38,4 միլիոն դոլար է ներդրվել է մշակվող արտադրության մեջ, 28,1 միլիոն դոլար հյուրանոցային և ռեստորանային ոլորտում, տրանսպորտում ՝ 26,5 միլիոն դոլար, անշարժ գույքում ՝ 22,8 միլիոն դոլար, այլ ոլորտներում ՝ 7,6 միլիոն դոլար:
Դրա հետ մեկտեղ, երկրորդ եռամսյակում ներդրումների մեծ մասը ստացվել է Նիդեռլանդներից (58,1 միլիոն դոլար), երկրորդ տեղում է Թուրքիան (36 միլիոն դոլար), իսկ երրորդ տեղում Միացյալ Նահանգները (27,5 միլիոն դոլար):
Ազգային վիճակագրության ծառայության նախնական տվյալներով, Վրաստանում իրականացրած ուղիղ արտասահմանյան ներդրումների ծավալը 2019 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 187 միլիոն դոլար, ինչը 53,7 տոկոսով պակաս է 2018 թվականի երկրորդ եռամսյակի տվյալների համեմատ: