2019 թվականի աշխարհի լավագույն ուսուցչի 10 ֆինալիստների թվում է հայտնվել վրացի Լադո Ափխազավան
2019 թվականի աշխարհի լավագույն ուսուցչի 10 ֆինալիստների թվում է հայտնվել վրաց մանկավարժ Լադո Ափխազավան: «Գլոբալ թիչեր 2019» ֆինալիստների անունները հայտարարել է հոլիվուդի դերասան Հյու Ջեքմանը:
«Այս մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից են: Նրանք սովորեցնում են ինչպես քաղաքներում, այնպես էլ դպրոցներում: Նրանք աջակցում են ինկլյուզիվությանը և երեխայի իրավունքներին: Նրանք աշակերտների հնարավորությունները փորձում են զարգացնել երաժշտությամբ, տեխնոլոգիաներով, ռոբոտեխնիկայով և գիտությամբ»,- ասվում է «Գլոբալ թիչեր 2019» ֆինալիստների բնութագրի մեջ:
Կայքէջում զետեղված է նաև Չիբաթի գյուղի դպրոցի ուսուցիչ Լադո Ափխազավայի կենսագրությունը և կարճ տեսահոլովակ, որտեղ նա պատմում է իր նպատակների մասին:
«Գլոբալ թիչեր 2019»-ի հաղթողը հայտնի է դառնալու Դուբայի կրթության և հմտությունների գլոբալ ֆորումին՝ 2019 թվականի մարտի 24-ին և մրցանակի տեսքով ստանալու է մեկ միլիոն դոլլար:
Լադո Ափխազավան Լանչխութիի մունիցիպալիտետի Չիբաթի գյուղի հանրային դպրոցում քաղաքացիական կրթության ուսուցիչ է: