2019 թվականը լինելու է տարբերվող, խորհրդարանի վերահսկիչ իրավասությունների նորովի մտածելակերպի և իրականացման ինտեսիվության տեսանկյունից. Իրակլի Կոբախիձե
2019 թվականը լինելու է տարբերվող, խորհրդարանի վերահսկիչ իրավասությունների նորովի մտածելակերպի և իրականացման ինտեսիվության տեսանկյունից. Իրակլի Կոբախիձե

2019 թվականը լինելու է տարբերվող, խորհրդարանի վերահսկիչ իրավասությունների նորովի մտածելակերպի և իրականացման ինտեսիվության տեսանկյունից,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է խորհրդարանի գարնանային նստաշրջանին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, գործադիր իշխանությունների վերահսկումը խորհրդարանի առաջնահերթություններից մեկն է:

«Այս տեսանկյունից 2018 թվականը շատ լարված էր: Ստեղծվել էր Խորավայի փողոցում տեղի ունեցած հանցագործության արդյունքում երկու երիտասարդի սպանության փաստը ուսումնասիրող ժամանակավոր հետաքննչական հանձնաժողով, որում վրացական խորհրդարանի պատմությունում առաջին անգամ, անդամների մեծամասնությամբ ներկայացված էր խորհրդարանային մեծամասնությունը: Հանձնաժողովը ղեկավարում էր խորհրդարանային փոքրամասնության լիդերներից մեկը: Նշված հանձնաժողովը ընդունեց եզրահանգում, որից հետո խորհրդարանը գրանցեց իր դիրքորոշումը: Կարևոր է, որ այդ գործը դեռ.ս քննության ընթացքի մեջ է և այն խիստ վերահսկվում է խորհրդարանի կողմից: 2018 թվականին խորհրդարանին է ներկայացվել կառավարության և այլ սահմանադրական մարմինների, այդ թվում Վրաստանի ժողովրդական պաշտպանի, Վրաստանի ազգային բանկի, պետական աուդիտի ծառայության հաշվետվությունները: Խորհրդարանի լիագումար կամ կոմիտետային նիստերին պարբերաբար ելույթ էին ունենում նախարարները կամ նրանց տեղակալները և այլ սահմանադրական մարմինների ղեկավարները»,-հայտարարել է Կոբախիձեն:

Նրա խոսքերով, խորհրդարանը իրականացնում էր պետական բյուջեի կատարման մշտական մոնիտորինգ և խորհրդարանը քննարկել է ֆինանսների նախարարության կողմից ներկայացված 2018 թվականի պետբյուջեի կատարման 3,6 և 9 ամիսների հաշվետվությունները և 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, մեծացել է խորհրդարանի դերը պաշտպանության և անվտանգության ոլորտ մտնող գերատեսչությունների վերահսկման տեսանկյունից:

Այսօր իր աշխատանքն է սկսել 9-րդ կանչի խորհրդարանի 2019 թվականի գարնանային նստաշրջանը: Նոր օրակարգի համաձայն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն նիստին ներկայացրել է 2018 թվականի հաշվետվությունը և զրուցել 2019 թվականի պլանների մասին: Խորհրդարանի նախագահի ելույթին ներկա էին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն, մայրաքաղաքի քաղաքապետ Կախա կալաձեն և կառավարության անդամներ: