2018 թվականին ամենամեծ ներդրում Վրաստանում իրականացվել է Ադրբեջանից և Միավորված Թագավորությունից
2018 թվականին ամենամեծ ներդրում Վրաստանում իրականացվել է Ադրբեջանից և Միավորված Թագավորությունից

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2018 թվականին ամենամեծ ներդրում Վրաստանում իրականացվել է Ադրբեջանից և Միավորված Թագավորությունից: Սակայն ադրբեջանական ներդրումները համարյա թե կիսվել են, որը կապված է մագիստրալ գազատարի նախագծի ավարտի հետ:

Սաքստատի տվյալներով, անցած տարի ադրբեջանական ներդրումները կազմել են 240 մլն. դոլար, իսկ Միավորված Թագավորության ներդրումները 203 մլն., Նիդեռլանդներից իրականացվել է 167,9 մլն. դոլարի ներդրում, ԱՄՆ-ից 103,7 մլն., Պանամայից 74,7 մլն., Չեխիայից 72,3 մլն., Չինաստանից 65,4 մլն., Հարավային Կորեայից 63,2 մլն., Ռուսաստանից 60,1 մլն., այլ երկրներից 181,5 մլն դոլար:

Տնտեսական ոլորտների համաձայն առաջատարը ֆինանսական սեկտորն է (277,9 մլն. դոլար), երկրորդ տեղում է տրանսպորտը (209,9 մլն. դոլար), երրորդ տեղում էներգետիկան է (157,2 մլն. դոլար):