2018 թ. Վրաստան է այցելելու 8 միլիոնից ավել միջազգային այցելու. Գիորգի Չոգովաձե
2018 թ. Վրաստան է այցելելու 8 միլիոնից ավել մի’ազգային այցելու,-այս մասին զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գիորգի Չոգովաձեն հայտարարել է, փետրվար ամսի վիճակագրական տվյալները ներկայացնելու ժամանակ:
«Մենք ուրախ ենք, որ Վրաստանում շարունակվում է զբոսաշրջության դինամիկ աճը: Սա գալիս է այն բանից, որ երեք տարի առաջ մեր կառավարությունը ընդունել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարություն:
2018 թ. լինելու է ռեկորդային տարի, մեր երկիրը հնարավորություն ունի հաղթահարել 8 միլիոնանոց շեմը, իսկ եկամուտները մենք սպասում ենք, որ գերազանցելու է երեք միլիարդ ամն դոլարը»,-հայտարարել է Չոգովաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan