2018 թ. Ֆուտբոլի աշխարհի առանջությանը երկրպագուները Ռուսաստան կայցելեն առանց վիզա
2018 թ. Ֆուտբոլի աշխարհի առանջությանը երկրպագուները Ռուսաստան կայցելեն առանց վիզա

2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա գտնվելու ցանկացողները Ռուսաստան կկարողանան մեկնել առանց վիզա:

Տեղեկությունն այս մասին հրապարակված է առաջնության կազմակերպչական կոմիտեի Welcome2018.com կայքէջում:

Ռուսաստան առանց վիզա մուտք գործելու թույլտվություն ստանալու համար հանդիսատեսը պետք է ձևակերպի և ստանա այսպես կոչված երկրպագուի անձնագիր (FAN ID):

Արտասահմանցիները Ռուսաստանի տարածք մուտք գործելիս պետք է ներկայացնեն երկրպագուի անձնագիրը, ինքնությունը հաստատող վկայականը և խաղի տոմսը:

«Երկրպագուի անձնագիր» ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել հատուկ կայքէջին, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում բացված կենտրոններում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը ներառյալ: