2017 թվականի հինգ կարևոր իրադարձություն Վրաստանում
2017 թվականի հինգ կարևոր իրադարձություն Վրաստանում

2017 წლის ხუთი მნიშვნელოვანი პოლიტიკური მოვლენა საქართველოშიՎիզալիբերալիզացիա – Եթե Վրաստանի նորագույն պատմությունը, որևէ բանով կհիշի  2017 թվականը ապա դա՝ մեզ մոտ եկած Եվրոպան է: 2017 թվականի փետրվարի 2-ին Եվրոխորհրդարանը աջակցել է Վրաստանի համար անայցագրային ռեժիմի հաստատմանը: 553 կողմ և 66 դեմ-այսպես ավարտված քվեարկությամբ Եվրոպան բացեց իր դռները Վրաստանի համար: Որոշումը ուժի մեջ մտավ մարտի 28-ից և այդ օրը առաջին անգամ Վրաստանի քաղաքացիները Եվրոպայի սահմանը հատեցին առանց այցեգրի:

 

 

 

 

Մայք Փենսի այցը – 2017 թվականին Վրաստան է այցելել բազմաթիվ բարձրաստիճան հյուր, սակայն տարվա հիմնական հյուրի ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրեջք է կատարել հուլիսի 31-ին: Մինչ Փենսը հանդես կգար հայտարարություններով, բոլորը սպասման մեջ էին, որ ԱՄՆ-ի փոխնախագահը աջակցող խոսքեր կհնչեցներ, սակայն սպասումները ոչ միայն արդարացվեցին, այլ ավելին: ԱՄՆ-ի փոխնախագահի հայտարարությունները շատ կոշտ էին և Վրաստանին աջակցող: Մայք Փենսը մեկ անգամ ևս հայտարարեց, որ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և,որ Թրամփի վարչակազմը խիստ կարձագանքի Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտողներին:

Տեղական ինքնակառավարումների ընտրություններ – 2017 թվականի հոկտեմբերի 21-ը երկրի կյանքում կարևորագույն տարեթվերից մեկն էր: Օր, երբ քաղաքացիները մեկ անգամ ևս այցելեցին ընտրատեղամասեր և անձամբ ընտրեցին թե ում են վստահելու 59 մունիցիպալիտետի և 5 ինքնակառավարվող քաղաքի կառավարումը: Համարյա բոլոր շրջաններում ընտրություններում կամային հաղթանակ տարավ իշխող թիմը, այդ թվում մայրաքաղաքում, որի համաձայն նախկին ֆուտբոլիստ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն դարձավ Թբիլիսիի քաղաքապետ:

Սահմանադրություն – 2017 թվականը քաղաքական կյանքում կարելի էր կոչել նաև սահմանադրական տարի: Դեռևս տարեսկզբին ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է մշակեր երկրի գերագույն օրենքի նոր խմբագրությունը, սակայն անհամաձայնության պատճառով ընդիմությունը լքեց հանձնաժողովի կազմը:

Անհամաձայնությունը այնպիսի սկզբունքային հարցերի շուրջ, որոնք են՝ նախագահի ուղիղ կարգով ընտրությունը և համամասնական համակարգի վրա անցնելը շարունակվել է համընդհանուր ժողովրդական և խորհրդարանական քննարկումների ժամանակ: Վերջում նախագահը խորհրդարանական մեծամասնության կողմից մշակած նախագծի վրա դրել է Վետո, սակայն իշխող թիմը հաղթահարել է վետոն և ընդունել սահմանադրությունը նոր խմբագրությամբ:

Կառավարական փոփոխություններ – Տարվա ավարտին ամենակարևոր իրադարձությունների էպիկենտրոնում հայտնվեց կրկին խորհրդարանը, որը ընդունել էր կառավարության օպտիմալացման ծրագիրը: Նախարարությունների քանակը կրճատվեց և հաստատվեց նոր կառավարություն: