2017 թ. մի քանի ոլորտներում զգալիորեն նվազել են ներդրումներ
Վիճակագրության դեպարտամենտի տվյալներով, ընթացիկ տարվա առաջին կեսին ներդրումները նվազել են մի քանի ոլորտներում:
Կոնկրետ, տրանսպորտի և հաղորդակցությունների ոլորտում իրականացվել է 271,7 մլն. դոլար ներդրում, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում ներդրման քանակը կազմել է 389 մլն. դոլար: Համապատասխանաբար նշված ոլորտում ներդրումները նվազել են 30 տոկոսով:
Ինչ վերաբերում է էներգետիկական ոլորտին, ապա 2017 թվականի առաջին 6 ամիսներում ներդրումների քանակը կազմել է 25,9 մլն. դոլար, իսկ նախորդ տարի այն 75,1 մլն. դոլար էր:
Առողջապահության համակարգում ներդրումները անցած տարի կազմել է 30,9 մլն. դոլար, իսկ այս տարի 1,8 մլն. դոլար:
Ինչ վերաբերում է ներդրումների ավելացմանը, ապա այդ տեսանկյունից առաջատար դիրքերում են՝ շինարարության, անշարժ գույքի և գյուղատնտեսության ոլորտները: