Աշխարհում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 496 000 նոր դեպք
Աշխարհում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 496 000 նոր դեպք

Աշխարհում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 496 000 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում:

ՄԱԿ-ի կազմակերպության տվյալների համաձայն, «կովիդ 19»-ի պատճառով վերջին մեկ օրում մահացել է 7 700 մարդ: Համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսային վարակը աշխարհում հաստատվել է ավելի քան 62 միլիոն մարդու մոտ, ավելի քան մեկ միլիոն չորս հարյուր քառասունհինգ հազար մարդ մահացել է:

Անցած օր ու գիշերվա ընթացքում վարակման դեպքերի ավելի քան 47 տոկոսը գալիս է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի վրա: Երկրորդ տեղում Եվրոպայի տարածաշրջանն է: Վարակման դեպքերի և զոհերի թվով առաջին տեղում ԱՄՆ է, որտեղ մինչ օրս «կովիդ 19» է հաստատվել ավելի քան 13 միլիոն մարդու մոտ: