2016 թվականին օդի աղտոտման հետևանքով Եվրոպայում վաղաժամ մահացել է 400 հազար մարդ
2016 թվականին օդի աղտոտման հետևանքով Եվրոպայում մահացել է 400 հազար մարդ:
Օդի որակի փորձագետ Ալբերտո Գոնսալեսը հայտարարում է, որ օդում նվազում է առողջության համար վտանգավոր մասնիկների մակարդակը, սակայն չնայած դրան, իրավիճակը շատ բարդ է: Նրա խոսքով, օդի աղտոտումը շատ կարևոր ռիսկ է մարդու առողջության համար:
Եվրամիության օրենսդրությունը բոլոր անդամ պետություններին պարտավորեցնում է գնահատել իրենց երկրներում օդի աղտոտման մակարդակը, իսկ այնուհետև՝ խնդիրը լուծելու համար ձեռնարկել համապատասխան միջոցներ: