2016 թ. Վրաստանի քաղաքացիներն առաքել են 1,3 մլն ծանրոց և 5,2 մլն նամակ
2016 թ. Վրաստանի քաղաքացիներն առաքել են 1,3 մլն ծանրոց և 5,2 մլն նամակ

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է փոստային առաքումների ծառայությունների վերաբերյալ ուսումնասիրություն, որի համաձայն՝ 2016 թ. երկրի բնակչությունն առաքել է 1 336 400 ծանրոց և 5 249 600 նամակ:

2016 թ. փոստային առաքումներով զբաղվող ձեռնարկությունների եկամուտը կազմել է 53,0 մլն լարի: Ըստ այդմ, միջազգային փոստային առաքումների ծառայություններից ստացված եկամուտը կազմում է ստացված ընդհանուր եկամտի 67,8%-ը, իսկ տեղական առաքումների ծառայություններից ստացված եկամուտը` 32,2%-ը:

Փոստային առաքումներով զբաղվող ընկերությունների եկամտի 43,0%-ը կազմում են ծանրոցների առաքումներից ստացված եկամուտները, որի առյուծի բաժինը` 80,1%-ը, միջազգային առաքումներն են, 19,9%-ը՝ տեղական առաքումները:

Նամակների առաքումներից ստացված եկամուտը կազմում է ընդհանուր ստացված եկամտի 28,8%-ը, ընդ որում՝ տեղական առաքումներն այստեղ գերակշռում են` 58,7%, իսկ միջազգային առաքումներից ստացված եկամուտը`41,3%: