2014 թվականի հունիսի 27-ին Վրաստանը և Եվրամիությունն ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, որից հետո այն դարձավ Վրաստանի նորագույն պատմության արտաքին հարաբերությունների կարևորագույն օրը
2014 թվականի հունիսի 27-ին Վրաստանը և Եվրամիությունն ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, որից հետո այն դարձավ Վրաստանի նորագույն պատմության արտաքին հարաբերությունների կարևորագույն օրը

2014 թվականի հունիսի 27-ին Վրաստանը և Եվրամիությունն ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, որից հետո այն դարձավ Վրաստանի նորագույն պատմության արտաքին հարաբերությունների կարևորագույն օրը,- գրում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին սոցիալական ցանցում:

«Հպարտ եմ, որ ես, որպես գլխավոր բանակցող, իմ համեստ ներդրումն ունեմ այդ գործընթացում: Համարում եմ, որ սա իմ դիվանագիտական կարիերայի կարևորագույն և շոշափելի արդյունքներից մեկն է և միշտ հպարտ կլինեմ այն ժառանգությամբ, որն այս փաստաթղթի տեսքով կմնա երկրին և դիվանագիտական ծառայությանը»,- նշում է Զալկալիանին:

Նրա խոսքով, Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի ուղեցույցն է դեպի առավել հաջողակ, ժողովրդավար, տնտեսապես հզոր ապագա:

«Ուստի ցանկանում եմ, այս օրվա առթիվ շնորհավորել Վրաստանի քաղաքացիներին, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու ձեռքբերումն է:

Վրաստան-Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը հիմնված է Վրաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև պատմական կապի և ընդհանուր արժեքների վրա և ներառում է Վրաստանի կողմից Եվրամիությանն ինտեգրման համար անցկացվելիք կոնկրետ միջոցառումները:

Անկախ Վրաստանը դեպի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր անցել է երկար և բարդ ճանապարհ: Այս համաձայնագիրը Վրաստանի քաղաքացիների եվրոպական ընտրության կոնկրետ դրսևորումն է»,- գրում է Զալկալիանին «ֆեյսբուքում»:

Նրա խոսքով, Եվրամիությանն ինտեգրումը Վրաստանի համար միայն արտաքին քաղաքականության հարց չէ:

«Այս գործընթացը սերտորեն կապված է Վրաստանի ժողովրդավար ինստիտուտների հզորացման, տնտեսական զարգացման, մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման, մեր հնագույն մշակույթի հետագա հաջողությունների և Վրաստանի խաղաղ ապագայի հետ:

Վրաստանի Եվրամիությանն ինտեգրումը կապված է մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման և հաշտեցման քաղաքականության հետ: Հակամարտության խաղաղ կարգավորումը Վրաստանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության կենտրոնական հարցերից է:

Ասոցացման համաձայնագիրը հաշվի է առնում կողմերի պարտականությունը հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ՝ Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հաստատում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագրի կատարման, ինչպես նաև՝ բռնի տեղահանված անձանց անվտանգ և արժանի վերադարձի նշանակությունը»,- հայտարարում է Դավիթ Զալկալիանին: