2013 թվականին երկրում սկսվել է բալանսավորված թմրաքաղաքականության մշակում և այս տարի այն կմոտենա իր ավարտին. Թեա Ծուլուկիանի
Առողջապահության նախարարության նախաձեռնության համաձայն, այսօր ավել դոզա ընդունելու դեպքում բժիշկը այլևս պարտավոր չէ հաղորդագրություն ուղարկել ոստիկանությանը,-այս հայտարարությունը արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին արել է թմրանյութերի դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի նիստին, որտեղ քննարկվում են թմրաքաղաքականության ազատականացմանը վերաբերող հարցեր:
Նրա խոսքերով 2013 թվականին երկրում սկսվել է բալանսավորված թմրաքաղաքականության մշակում և այս տարի այն կմոտենա իր ավարտին:
«Այսօր մենք անց ենք կացնում միջգերատեսչական խորհրդի նիստ, որը միավորում է գործադիր, օրենսդիր և դատական իշխանություների ներկայացուցիչներին, ինչպես նաև այս թեմայով աշխատող փորձագետներին և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Հույս ունեմ, որ 2013 թվականին սկսված երկրում բալանսավորված թմրաքաղաքականության մշակման գործընթացը այս տարի այն կմոտենա իր ավարտին: Այս գործընթացը մշտապես եղել է կոմպլեքսային:
Այս ձևաչափի շրջանակներում, որը իմ կարծիքով բանակցելու լավագույն պլատֆորմ է, եղել են բազմաթիվ տարակարծիքներ, սակայն փուլ առ փուլ մենք կարողացել ենք հասնել ընդհանուր հայտարարի:
Օրինակ, Առողջապահության նախարարության նախաձեռնության համաձայն, այսօր ավել դոզա ընդունելու դեպքում բժիշկը այլևս պարտավոր չէ հաղորդագրություն ուղարկել ոստիկանությանը»,-հայտարարել է Թեա Ծուլուկիանին:
Նախարարի խոսքերով չպետք է մոռանալ ամենացավալի, սակայն շատ կարևոր քայլը, որը իրականացվել է դատախազության հետ մեկտեղ, երբ միմյանցից տարանջատել ենք քրեական օրենսգրքում՝ օգտագործում և իրացում հասկացությունները:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գիորգի Գախարիային, որ հնարավորություն տվեց մեզ վերադառնալ այս ձևաչափին: Շատ ուրախ եմ, որ փուլ առ փուլ ընթանում ենք առաջ և վերջնականապես կհասնենք մեր նպատակներին»,-նշել է Ծուլուկիանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan