2011 թվականի մայիսի 26-ին Ռուսաստանը իրականացրել է սադրիչ գործողություններ և մենք արձագանքել ենք դրան. Միխեիլ Սաակաշվիլի
«2011 թվականի մայիսի 26-ին Ռուսթավելիի պողոտայում շատ քիչ մարդ էր»,-այս մասին Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, ուկրաինացի լրագրողի մայիսի 26-ի ցույցը ցրելու կապակցությամբ առաջադրված հարցը մեկնաբանելիս:
«Առաջին հերթին ցանկանում եմ ասել, որ Ռուսթավելիի պողոտայում շատ քիչ մարդ էր: Երկրորդը այնտեղ Նինո Բուրջանաձեն էր Վլադիմիր Պուտինի մոտ ընկերը: Դուք չեք տեսնում տարբերությունը Պուտինի ընկերների և թշնամիների միջև: Եթե չեք տեսնում տարբերությունը ապա դա ձեր խնդիրն է: Այն ժամանակ Ռուսաստանը իրականացրել է սադրիչ գործողություններ և մենք արձագանքել ենք դրան: Այն ժամանակ այդ մարդիկ ցանկանում էին բռնություն և մենք դրան պատասխանեցինք բռնությամբ: Որտեղ եք տեսել, որ մենք ցանկանում էինք բռնություն և որտեղ եք տեսել, որ ես և Վլադիմիր Պուտինը կանգնած ենք եղել կողք կողքի»-, ասել է Սաակաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan