2010 թվականից մինչ այսօր, առաջին անգամ նվազել է ավտոճանապարհային դեպքերի և տուժածների քանակը. Արչիլ Թալակվաձե
Խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում 2017 թվականին ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում, ավտոճանապարհային դեպքերը նվազել են 12,4 տոկոսով, իսկ տուժածների քանակը նվազել է 15 տոկոսով:
Ինչպես Արչիլ Թալակվաձեն հայտարարել է լիագումար նիստին, ավտոճանապարհային դեպքերը նվազել են այն ֆոնին, երբ Վրաստանում 2011 թվականից մինչև 2016 թվականը ավտոմեքենաների քանակը աճել է 33 տոկոսով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգությունը այն հարցն է, որի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի ինչպես կառավարությունը, այնպես էլ խորհրդարանը: Ցանկանում եմ գործընկերներիս հիշեցնել, որ մեր կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում 2017 թվականին ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում, ավտոճանապարհային դեպքերը նվազել են 12,4 տոկոսով, իսկ տուժածների քանակը նվազել է 15 տոկոսով, և այդ ամենը նրա ֆոնին, որ 2011 թվականից մինչև 2016 թվականը ավտոմեքենաների քանակը աճել է 33 տոկոսով»,-հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan