2009 թվականին նախկին իշխանությունները վաճառել են ինֆեկցիոն հիվանդանոցի շենքը, դա շատ ծանր և անարդար ժամանակաշրջան էր. Թենգիզ Ցերցվաձե
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն արձագանքել է Վրաստանի վարչապետի այսօրվա հայտարարությանը, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մասնաշենքի համար կհատկացվի մոտ 40 միլիոն լարի:
Նրա խոսքով, երկիրը մի քանի տարի սպասում է այս որոշմանը:
Միևնույն ժամանակ, Թենգիզ Ցերցվաձեն հիշել է 2009 թվականը և նշել, որ կենտրոնի տարածքն ու շենքերը վաճառվել են այն ժամանակվա իշխանությունների կողմից և այն գնել է «Ավերսի Ֆարմա» ընկերությունը: