2003 թվականին Ռուսաստան տեղափոխված թանգարանային ցուցանմուշները մշակույթի նախարարության ջանքերով վերադարձվել են Վրաստան
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է՝ 2003 թվականին Ռուսաստանում ցուցադրված աշխատանքների Վրաստան վերադարձի մասին։
2003 թվականին Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն ժամանակավոր ցուցադրված նկարները տարիներ շարունակ պահպանվել են Ռուսաստանի գիտությունների և արվեստի ակադեմիայի պահոցներում։
Թեա Ծուլուկիանիի նախաձեռնությամբ այսօր բոլոր վեց ցուցանմուշները վերադարձվել են Շալվա Ամիրանաշվիլիի անվան պետական արվեստի թանգարան։ Մշակույթի նախարարության հաղորդագրության համաձայն, թանգարանային ցուցանմուշները Վրաստան վերադարձնելու շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեի և Ռուսաստանի Դաշնությունում Շվեյցարիայի Համադաշնության Վրաստանի շահերի բաժնի ղեկավար, Գիորգի Քաջաիայի ակտիվ մասնակցությամբ։
Այսօր վեց ցուցանմուշ կվերադարձվի Շալվա Ամիրանաշվիլիի արվեստի թանգարանին։ Դրանք են՝ Բորիս Ֆոգել – «Թելավի» (1936թ.), Եվգենի Լանսերե – «Խևսուրեթի» (1926թ.), Բորիս Ֆոգել – «Աստվածաբանական ճեմարան» (1934թ.), Գրիգորի Գագարին – «Վրացի կանայք» (1854թ.), Լև Լագորիո՝ «Անաստասիա Օրբելիանի-Գագարինայի դիմանկարը» (1850թ.), Կառլ Ժուկովսկի՝ «Իվան Անդրոնիկաշվիլիի դիմանկարը» (1850թ.)։
Թեա Ծուլուկիանին նախարարությունում կայացած ճեպազրույցում շնորհակալություն է հայտնել Կախա Սիխարուլիձեին և Գիորգի Քաջաիային անձնուրաց աշխատանքի համար։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև վրացի հայտնի քանդակագործ, Վրաստանի ժողովրդական նկարիչ Զուրաբ Ծերեթելիին՝ նախագծին աջակցելու համար։ Ճեպազրույցին մասնակցել է Շալվա Ամիրանաշվիլիի անվան արվեստի թանգարանի, Ազգային պատկերասրահի և Սիղնաղիի պատմաազգագրական թանգարանի տնօրեն Նիկա Ախալբեդաշվիլին։
«Հիշեցնենք, որ Թեա Ծուլուկիանիի նախաձեռնությամբ 2021 թվականի ապրիլին սկսվել է տարբեր ժամանակներում (1999-2010թթ.) Շալվա Ամիրանաշվիլիի անվան արվեստի թանգարանից և Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահից դուրս բերված ցուցանմուշների հավաքումը և վերադարձը թանգարան։ Օրինակ, այս տարվա սեպտեմբերին Դիմիտրի Շևարդնաձեի ազգային պատկերասրահը վերադարձրեց 2010 թվականին Չեխիայի Հանրապետություն տարած չորս կտավներ՝ Իրակլի Սութիձեի «Նատյուրմորտ», Թենգիզ Ցխոնդիայի «Քարթլին», Օմար Կաճկաճիշվիլիի «Վաղ գարուն» և Գուրամ Նավորզաշվիլիի գործը։ Մինչ այդ, այս տարվա մայիսին, Մշակույթի նախարարությունում հայտնաբերված 12 կտավ (Էլենե Ախվլեդիանի – «Փասանաուրի», Էլենե Ախվլեդիանի – «Հին Քութայիսի», Էդմոնդ Կալանդաձե – «Հին գերեզմանատուն – Բազիլկա», Գուրամ (Խիտա) Քութաթելաձե – «Նատյուրմորտ», Գուրամ (Խիտա) Քութաթելաձե – «Պեյզաժ», Լևան Լաղիձե – «Վտարում», Սերգո Քոբուլաձե – «Ռուսթավելի», Սերգո Քոբուլաձե – «Դանթե», Իդա Օցխելի – «Սաղարթ», Ռադիշ Թորդիա – «Աշնանային ծաղիկներով կինը», Միխեիլ Խվիտիա – «Աշուն», Թենգիզ Ցխոնդիա – «Հին Թբիլիսիի անկյուն»,- ասված է մշակույթի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։