2-3 շաբաթում Վրաստանը, մեծ հավանակությամբ, կստանա այսօրվա ամենահուսադրող «ռեմդեսիվիր» հակավարակային դեղամիջոցը
2-3 շաբաթում Վրաստանը, մեծ հավանակությամբ, կստանա այսօրվա ամենահուսադրող և պահանջարկ ունեցող «ռեմդեսիվիր» հակավարակային դեղամիջոցը, դա ավելի կնվազեցնի մահացության թիվը,- այս մասին լրագրողներին է հայտնել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Նրա խոսքով, իշխանությունը նշվածի վերաբերյալի վարում է ինտենսիվ բանակցություններ:
«Շատ ինտենսիվ բանակցություններ է վարում երկրի ղեկավարությունը և շուտով, մոտ 2-3 շաբաթից, Վրաստանը կլինի Արևելյան Եվրոպայի, հավանաբար, առաջին երկիրը, որը կստանա այսօրվա ամենահուսադրող և պահանջարկ ունեցող «ռեմդեսիվիր» հակավարակային դեղամիջոցը: Ապացուցված չէ, որ այս դեղամիջոցն իրոք բուժում է կորոնավիրուսը, սակայն այլ դեղամիջոցների համեմատ իրոք հուսադրող է: Այս դեղամիջոցն այնքան հուսադրող է, որ Ամերիկայում դեռևս չեն հասցրել արտադրել այն բավարար քանակությամբ և կառավարությունն արդեն գնել է: 2-3 շաբաթում Վրաստանը, մեծ հավանակությամբ, կստանա այս դեղամիջոցը, դա ավելի կնվազեցնի մահացության թիվը »,- հայտարարել է Ցերցվաձեն: