Կուբան, 1976 թվականից հետո առաջին անգամ ունի վարչապետ: Կուբայի միապալատ խորհրդարանը, ազգային ժողովը վարչապետի պաշտոնում միաձայն աջակցել է՝ զբոսաշրջության նախարար, Մանուել Մարերո Կրուզին:
Մանուել Մարերո Կրուզի թեկնածությունը խորհրդարանին է ներկայացրել, երկրի նախագահ Միգել Դիազ-Կանելը:
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն վարչապետի կարգավիճակը չեղյալ էր համարել 1976 թվականին: Կառավարության ղեկավարի պաշտոնը վերականգնվել է այս տարվա սկզբին մտցված սահմանադրական փոփոխությունների արդյունքում:
Մերերոն 15 տարվա ընթացքում զբաղեցնում էր զբոսաշրջության նախարարի պաշտոնը: