Հետաքննության տվյալներով՝ Իսպանիայում գնացքի վթարի պատճառը ռելսերի վնասումն էր։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ տեխնիկները ռելսերի հատվածների միջև միացումների վրա մաշվածություն են հայտնաբերել, ինչը, նրանց խոսքով, վթարի պատճառն է եղել։
Բացի այդ, նրանք նշել են, որ վնասված ռելսն ամբողջությամբ վերականգնվել է անցյալ տարվա մայիսին։
Գնացքի վթարի պատճառով Իսպանիայի տրանսպորտի նախարարությունը դադարեցրել է Մադրիդի և Անդալուսիայի միջև արագընթաց երկաթուղային ծառայությունները առնվազն մինչև ուրբաթ։
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի։
Վթարի պատճառով երկրում հայտարարվել է երեքօրյա սուգ։
Դեպքը տեղի է ունեցել Իսպանիայի հարավում գտնվող Կորդոբա քաղաքի մոտակայքում։ Մալագայից Մադրիդ մեկնող արագընթաց գնացքը, որը տեղափոխում էր մոտ 300 ուղևոր, դուրս է եկել գծերից և բախվել Մադրիդից Ուելվա հակառակ ուղղությամբ ընթացող արագընթաց գնացքին։