Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հռոմի պապ Լեո XIV հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հռոմի պապ Լեո XIV հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հռոմի պապ Լեո XIV հետ։

Վրաստանի կառավարության հաղորդմամբ,  վարչապետը, Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի անունից, կրկին շնորհավորել է Հռոմի պապ Լևոն XIV Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վարչապետի պաշտոնում Վատիկան կատարած իր առաջին այցը կնպաստի Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

«Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք Հռոմի պապի հետ։ Վատիկանի, Հռոմի պապի աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Այս աջակցությունը շատ կարևոր է եղել անկախության վերականգնման օրվանից, որի համար ես շնորհակալություն հայտնեցի Հռոմի պապին։ Հատկապես կարևոր է Վատիկանի կողմից մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը, ինչը մենք ընդգծեցինք։ Մենք նաև խոսեցինք մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի ու ժամանակակից աշխարհի առջև ծառացած մարտահրավերների մասին, այդ թվում՝ քրիստոնեական արժեքների համար պայքարի հարցում։ Մենք նաև շատ հետաքրքիր զրույց ունեցանք Հռոմի պապի հետ այն պայքարի մասին, որը մեր երկիրն անցնում է այս առումով, երբ խոսքը վերաբերում է քրիստոնեական, ավանդական արժեքներին», – ասաց Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարը Հռոմի պապ Լեո XIV հրավիրեց Վրաստան։