Ռոյթերս. Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է կատարցի երեք դիվանագետ, ևս երկուսը՝ վիրավորվել են
Ռոյթերս. Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է կատարցի երեք դիվանագետ, ևս երկուսը՝ վիրավորվել են

Ռոյթերսը հաղորդում է, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են կատարցի երեք դիվանագետներ, ևս երկուսը՝ վիրավորվել են։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք դիվանագետները եղել են կատարցի բանակցող թիմի անդամ, որը Շարմ էլ Շեյխում գտնվող եգիպտացի պաշտոնյաների հետ միասին օգնել է Իսրայելի և Համասի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Երկուշաբթի օրը Շարմ էլ Շեյխում տեղի է ունենալու գլոբալ գագաթնաժողով, որի նպատակն է վերջ դնել Գազայում պատերազմին։