ԱՄՆ-ն հրաժարվել է վիզաներ տրամադրել Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչներին Նյու Յորքում նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ
ԱՄՆ-ն հրաժարվել է վիզաներ տրամադրել Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչներին Նյու Յորքում նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ

ԱՄՆ-ն հրաժարվել է Նյու Յորքում նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախօրեին Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչներին վիզա տրամադրել։

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, համաձայն ԱՄՆ օրենսդրության, մերժել է Պաղեստինի Ազատագրության կազմակերպության և Պաղեստինի ինքնավարության անդամներին վիզաների տրամադրումը, իսկ արդեն տրված վիզաները չեղարկվել են։

«Մեր ազգային անվտանգության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է, որ նրանք պատասխան տան իրենց ստանձնած պարտավորությունների չկատարելու համար և այն հանգամանքի համար, որ խանգարում են խաղաղության հեռանկարին», – ասվում է Դոնալդ Թրամփի վարչակազմի հայտարարության մեջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը շեշտում է, որ մինչ Պաղեստինի Ազատագրության կազմակերպության և Պաղեստինի ինքնավարության անդամները չդիտվեն որպես «խաղաղության գործընկերներ», նրանք պետք է «հաստատ կերպով հրաժարվեն ահաբեկչությունից, ներառյալ՝ հոկտեմբերի 7-ի զանգվածային սպանություններից, և դադարեցնեն ահաբեկչության խրախուսումը կրթական համակարգում, ինչպես դա պահանջում է ամերիկյան օրենսդրությունը»։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները պետք է դադարեցնեն «խաղաղ բանակցությունները շրջանցելու փորձերը միջազգային իրավական արշավների միջոցով, այդ թվում՝ Հաագայի Միջազգային քրեական դատարան և Միջազգային դատարան դիմելով, ինչպես նաև միակողմանիորեն այսպես կոչված Պաղեստինի պետության ճանաչման փորձերով»։

«Այս երկու քայլերն էապես նպաստեցին «ՀԱՄԱՍ»-ի մերժմանը՝ չարտազատելու գերիներին և խոչընդոտեցին հրադադարի շուրջ բանակցություններին Գազայում», – նշվում է Վաշինգտոնի հայտարարությունում։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավելում է, որ Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները ՄԱԿ-ում, այնուամենայնիվ, կստանան վիզային արտոնություններ՝ համաձայն ՄԱԿ-ի կենտրոնակայանի մասին պայմանագրի։

«Միացյալ Նահանգները շարունակում է բաց մնալ հարաբերությունների վերականգնման համար այն դեպքում, եթե Պաղեստինի Ազատագրության կազմակերպության և Պաղեստինի ինքնավարության անդամները կատարեն իրենց պարտավորությունները և ձեռնարկեն կոնկրետ քայլեր՝ վերադարձնելու համար Իսրայելի պետության հետ փոխզիջման և խաղաղ համակեցության կառուցողական ուղու վրա», – ընդգծում է Թրամփի վարչակազմը։