Խորհրդարանի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել առերեսում։
Ցուցարարները փորձել են մայթից շարժվել դեպի ճանապարհ ու փակել այն, սակայն իրավապահները թույլ չեն տվել անել դա։ Տեղում իրավիճակը մի քանի անգամ սրվել է։
Իրավապահները պարբերաբար բողոքի ակցիայի մասնակիցներին խնդրում են դուրս գալ ճանապարհի երթևեկելի հատվածից։
Առերեսման արդյունքում իրավապահները դեպքի վայրից հեռացրել են մի քանի հոգու, այդ թվում՝ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Լեւան Գոգիչաիշվիլիին։
Դեպքի վայրում են ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների առաջնորդները։