Հիշու՞մ եք ամենադժվար տարածքն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ու մյուս դիտորդները՝ «IRI», «NDI», քանի անգամ են օգտագործում լարվածություն բառը։ Լարվածության թեժ կետը Իսանին էր։ Մեզ հայտնի դարձավ, որ ախմետցի «Ազգային շարժման» «Զոնդերները» ֆիզիկական հաշվեհարդար էին իրականացնում Իսանիի ընտրատեղամասում, այսօրվա ճեպազրույցում ասել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Ըստ Մամուկա Մդինարաձեի՝ «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Լեւան Խաբեիշվիլիի անվտանգության աշխատակիցը եղել է նշված «Զոնդեր» խմբավորման մեջ։

«Հիմա Խաբեիշվիլին, «Ազգային շարժումը», Գվարամիան մեզ պատասխան տվեց, քանի որ դա իրենց համատեղ գործողությունն էր։ Հարց տվեք, թե ինչ էին անում Իսանիի ընտրատեղամասում 30-40 հոգուց բաղկացած ախմետցիների «Զոնդեր» խմբերը։ «Տվ Պիրվելի»-ի նկարահանած կադրերում մենք բացահայտել ենք նման մի շարք անձանց։ Նրանց թվում էր Խաբեիշվիլիի անվտանգության աշխատակիցը, նրանց թվում էին Մարջանիշվիլի փողոցի բարերում աշխատող անվտանգության աշխատակիցները, Ախմետայում ապրող մի քանի հոգի, ովքեր ֆիզիկական հարձակումներ էին գործում, հարվածում և բառացիորեն վիրավորում այդ տարածքի բնակիչներին ու ընտրողներին։ Ինձ պատասխան տվեք, թե ինչ էին անում Ախմետայում բնակվող քաղաքացիները Իսանիի ընտրատեղամասում և արդյոք դա բեմականացված սադրանք էր, որպեսզի այսօր խոսեն ԵԱՀԿ ներկայացուցիչների և այլ դիտորդների հետ այս թեմայով»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։