Մայա Սանդուն հայտարարում է, որ Մոլդովայի դեմ դավաճանության համար ձերբակալվածները պետք է խստագույնս պատժվեն
《Մենք պետք է խստորեն պատժենք դավաճանության մեղավորներին》,- հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն երկրի խորհրդարանում խուզարկությունից հետո երկու մարդու ձերբակալության մասին։
Մոլդովայի նախագահի խոսքով՝ միայն նման դեպքերի բացահայտումը բավարար չէ.
«Ցավոք սրտի, այս ամենը տեղի է ունենում, և ոչ միայն Մոլդովայի Հանրապետությունում։ Երկար տարիներ Մոլդովայի Հանրապետությունը լուրջ չէր վերաբերվում այս խնդրին, քանի որ մենք ունեինք նաև քաղաքական գործիչներ, ովքեր երկրի գլխին էին և աշխատում էին այլ պետությունների շահերից ելնելով։ Պատիժ ասելով՝ նկատի ունեմ դատախազությանը և դատարաններին։ Հուսով եմ, որ այս անգամ ապացույցները լուրջ կլինեն, և նույնքան լուրջ կլինի այդ մարդկանց պատժող կառույցների վերաբերմունքը։ Հիմա ամենակարևորն այն է, որ հայրենիքին դավաճանության այս օրինակը ամենախիստ պատժի ենթարկվի, ինչպես պահանջում է օրենքը»,- ասաց Մայա Սանդուն։
Մոլդովայի խորհրդարանում խուզարկությունից հետո ՌԴ դեսպանատան աշխատակցին վտարել են երկրից, իսկ երկու հոգի ձերբակալել են պետական դավաճանության մեղադրանքով։